Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հակոբ Հակոբյանն առաջարկում է հիվանդանոցներին դեղեր ներկրելու հնարավորություն տալ

295
Չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ., 14:30
Հակոբ Հակոբյանն առաջարկում է հիվանդանոցներին դեղեր ներկրելու հնարավորություն տալ

«Գործող օրենքը թույլ է տալի ՀՀ դեղեր ներկրել միայն մեծածախ լիցենզիա ունեցողներին: Առաջարկվում է՝ հիվանդանոցները, որոնք ունեն դեղագործական դեղատուն, դեղը պահելու վայր, հնարավորություն տալ, որպեսզի կարողանան ներմուծել ուղիղ, առանց մեծածախ գնորդին դիմելու»,- «Դեղերի մասին» օրենքի նախագծի փոփոխություններն է ներկայացրել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ առաջարկը կբերի դեղերի գների իջեցման:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց. «Դեղերի ավելի քան 70%-ը ներկրում է 5 կազմակերպություն: Եթե հիվանդանոցներին հնարավորություն տանք դեղ ներկրելու, արդեն իսկ ներկրված դեղը, որ կա 5 կազմակերպության պահեստում, ի՞նչ է լինելու»:

Հարցադրման պատասխանը պատգամավորը չստացավ, ուստի առաջարկեց հետաձգել այն, որպեսզի եղածն իրացվի:

Քննարկումը շարունակվում է: