Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

««Լավ նպատակների» անվան տակ վարկերը փոշիացվել են, թալանվել ու մսխվել». Զոհրաբյան

451
Չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ., 13:25
««Լավ նպատակների» անվան տակ վարկերը փոշիացվել են, թալանվել ու մսխվել». Զոհրաբյան

Խորհրդարանը քննարկում է «ՀՀ-ի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերի համար լրացուցիչ ֆինանսավորման մասին վարկային համաձայնագիրը», որը բուռն քննադատության արժանացավ «Ծառուկյան» խմբակցության կողմից: «Եթե փորձենք հաշվել, թե գյուղացիական հողերի ոռոգման անվան տակ, ԱԺ-ն ինչքան վարկային համաձայնագիր է վավերացրել, մեր ոռոգման համակարգը պետք է ներառվի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ վարկ կերած համակարգ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանն՝ ընդգծելով, որ բազմաթիվ անգամներ «լավ նպատակների» անվան տակ գումարներ են փոշիացվել: «Առաջիկայում մենք կօգտվենք հնարավորությունից՝ հասկանալու «լավ» անվան տակ ինչքան վարկեր են փոշիացվել, գողացվել, թալանվել ու մսխվել»,- ասաց նա: