Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Արցախի և Հայաստանի մասին պատմող CNN-ի ֆիլմը մայիսին կլինի եթերում

354
Կիրակի, 15 ապրիլի, 2018 թ., 10:05
Արցախի և Հայաստանի մասին պատմող CNN-ի ֆիլմը մայիսին կլինի եթերում

Ամերիկյան CNN հեռուստաընկերության «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման նոր եթերաշրջանում կցուցադրվի Էնթոնի Բուրդենի նկարահանած ռեպորտաժը Հայաստանի և Արցախի մասին:

Ապրիլի 22-ից մեկնարկող հաղորդաշարի նոր՝ 11-րդ եթերաշրջանի ընթացքում կցուցադրվի 8 էպիզոդ, որոնց շրջանակներում հեղինակն այցելել է Արևմտյան Վիրջինիա (ԱՄՆ), Նյուֆաունդլենդ (Կանադա), Ուրուգվայ, Բութան, Բեռլին (Գերմանիա), Ակադիանա շրջան (ԱՄՆ, Լուիզիանա նահանգ) և Հոնգ Կոնգ:

Հայաստանի մասին պատմող դրվագը կցուցադրվի մայիսի 20-ին: Հաղորդման մեջ հեղինակը լայնորեն ներկայացնում է երկրի մշակույթն ու պատմությունը: Նրան ուղեկցում են հայտնի հայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և պատմաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Ճաշելով տեղացիների հետ՝ Բուրդենը բացահայտում է տեղի և սփյուռքում բնակվող հայերի վերապրումների պատմություններն ու գրանցած հաջողություններն, այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը: