Ինչպե՞ս տնային պայմաններում բուժել ատամնացավը
Ատամնացավը կարող է իրական պատիժ դառնալ, հատկապես եթե այն սկսվել է աշխատավայրում կամ հանգստյան օրերին, գրում է Best Healthy Guide-ը: Կան տնային պայմաններում ատամնացավից ազատվելու բազմաթիվ միջոցներ. Մեխակ և մեխակի եթերայուղ Դրա համար՝ 1 թեյի գդալ բուսայուղը խառնեք մի քանի կաթիլ մեխակի եթերայուղի հետ, խառնուրդը դրեք բամբակե սկավառակի վրա, ապա դրեք ցավոտ տեղի վրա: Երբ զգաք, որ այդ հատվածը թմրել է, հանեք բամբակե սկավառակը: Կոճապղպեղի մածուկ Նման մածուկը թույլ կտա թեթևացնել ցավն ու նվազեցնել այտուցը: Այդ մածուկը ևս քսեք բամբակե սկավառակին և դրեք ցավոտ տեղի վրա: Թողեք առնվազն 30 րոպե: Անանուխի թեյ Ըստ հետազոտությունների՝ անանուխի թեյը հակասեպտիկ հատկություն ունի: Եռացրեք և թողեք թրմի 15-20 րոպե: Անանուխի թեյը նաև հեռացնում է գլխացավը, բերանի տհաճ հոտը, ինչպես նաև ոչնչացնում է բերանի խոռոցի բակտերիաները: Սխտոր Ավելի լավ է այն օգտագործել հում վիճակում: Մաքրեք մեկ պճեղ սխտորը, երկու մասի կիսեք, մի փոքր աղ ցանեք և դրեք ցավոտ ատամի հատվածում: Կարող եք պարզապես ծամել սխտորը: Քրքումի մածուկ 1 ճաշի գդալ բուսայուղը խառնեք 1 թեյի գդալ քրքումի հետ, խառնուրդին մի քանի կաթիլ անանուխի յուղ ավելացրեք: Ատամները լվացեք այդ մածուկով: Սառույց Սառույցը փաթաթեք կտորով և դրեք երեսի վրա՝ պահելով ցավոտ ատամի հատվածում: Սննդի սոդա Կարող եք սոդայով ողողում անել: Ալկոհոլ Ատամնացավը թեթևացնում է նաև ալկոհոլը՝ օղին, վիսկին, կոնյակը կամ ռոմը: |
«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
11012:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
15209:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
340Երեկ, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
480Երեկ, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
72916.04.2024, 16:063 անձ բերման է ենթարկվել Առողջապահության նախարարության քրգործի շրջանակներում
70416.04.2024, 15:48