Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ը կարգելի իր քաղաքացիների գործարքները ռուսական բանկերում և ՌԴ պարտատոմսերի շուկայում

1182
Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 16:53
ԱՄՆ-ը կարգելի իր քաղաքացիների գործարքները ռուսական բանկերում և ՌԴ պարտատոմսերի շուկայում

ԱՄՆ Կոնգրեսում ՌԴ պարտատոմսերի և պետական բանկերի արգելքի ծրագիր են նախապատրաստում: Այս մասին հաղորդում է Vesti-ն:

Ծրագրի համաձայն՝ արգելքն առաջարկվում է սահմանել պատժամիջոցների սահմանման ամսաթվից՝ ապրիլի 6-ից ոչ ուշ, քան 90 օր անց:

Օրենքի ընդունման դեպքում ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի մասնակցել ՌԴ պարտատոմսերի առքուվաճառքի

գործարքներին:

Օրենքի ծրագիրը Ռուսաստանի ինքնիշխան պարտքը բնութագրում է որպես՝

- պարտատոմսեր, որոնք թողարկվել են ՌԴ ԿԲ-ի, Ազգային բարեկեցության ռուսական հիմնադրամի, ՌԴ ֆինանսների նախարարության կամ գործակալների կամ ցանկացած նման այլ հաստատությունների փոխկապակցված անձանց կողմից 14 օրից ավելի մարման ժամկետով,

- Ռուսաստանի ԿԲ-ի, Ազգային բարեկեցության ռուսական հիմնադրամի կամ ֆինանսների նախարարության հետ արժույթի փոխանակման մասին նոր համաձայնագրեր, որոնց ժամկետը գերազանցում է 14 օրը,

- ցանկացած այլ ֆինանսական գործիք, որի տևողությունը կամ մարման ժամկետը կազմում է ավելի քան 14 օր: