Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ֆրանսիացի երաժիշտ Քվենտին Մորիեի դաշնամուրային երեկոն՝ Երևանում

495
Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 13:40
Ֆրանսիացի երաժիշտ Քվենտին Մորիեի դաշնամուրային երեկոն՝ Երևանում

Այսօր երեկոյան «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ֆրանսիացի երաժիշտ Քվենտին Մորիեի դաշնամուրային երեկոն:
Միջոցառմանը կհնչեն Ա. Բաբաջանյանի «Էլեգիա», Կոմիտասի «Երեք պար», Ս.Ռախմանինովի «էտյուդ-պատկեր N 5», Գ. Ֆորեի «Նոկտյուրն ֆա դիեզ մինոր» ստեղծագործությունները:
Քվենտին Մորիեն ծնվել է Ֆրանսիայում:
Երաժշտական կրթությունն ստացել է Ռոմանի երաժշտական դպրոցում, որից հետո ընդունվել է Բրյուսելի կոնսերվատորիան՝ ավարտելով դաշնամուրի և սիմֆոնիկ դիրիժորության բաժինները:
Երիտասարդ երաժիշտը միջազգային մրցույթների դափնեկիր է: