Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Աշխարհի հայտնի հայերը». ցուցահանդես՝ «Նարեկացի» արվեստի միությունում

673
Կիրակի, 15 ապրիլի, 2018 թ., 18:05
«Աշխարհի հայտնի հայերը». ցուցահանդես՝ «Նարեկացի» արվեստի միությունում

Ապրիլի 16-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի՝ «Աշխարհի հայտնի հայերը» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Նկարչուհու աշխատանքները դասական և ժամանակակից տեխնիկաների միաձուլումն են։ Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու ռեալիստական ոճին և գույների յուրօրինակ համադրությանը։
Քրիստինա Օգանեզովան հանդիսանում է Միջազգային արվեստագետների միության անդամ (Էստոնիա), ինչպես նաև ներկայացուցչության ղեկավարը Հայաստանում:
Հաճախել է Հենրիկ Իգիթյանի անվան արվեստի կենտրոն և 3 տարեկանում արդեն ունեցել է հնարավորություն մասնակցելու մանկական ցուցահանդեսին որպես տաղանդավոր երեխա:
Արվեստի նկատմամբ սերը հետագայում նրան ուղղորդել է ստանալու արվեստի դասեր Արամ Դանիելյանի արվեստի ստուդիայում, որտեղ նա շարունակել է զարգացնել իր նկարչական հմտությունները:
Քրիստինա Օգանեզովայի աշխատանքները ստեղծվում են վրձիններով, դանակներով (pallet knifes), ակրիլով նկարելով կտավների վրա, հայտնում է «Նարեկացի» արվեստի միությունը: