Կոտայքում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնը վերահսկողակության շրջանակներում խախտումներ է հայտնաբերել Աբովյան քաղաքում հացի արտադրությամբ զբաղվող «Գեռիտա» ՍՊԸ-ում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Արտադրությունում, մասնավորապես, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործելակարգն ու տեխնոլոգիական գործընթացը չեն համապատասխանել տվյալ տեսակի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին: «Գեռիտա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
29818.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
45317.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
105615.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
112315.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
113415.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
85815.04.2024, 11:30