Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սաուդյան Արաբիան մտադիր է Կատարը կղզու վերածել

4338
Շաբաթ, 07 ապրիլի, 2018 թ., 12:20
Սաուդյան Արաբիան մտադիր է Կատարը կղզու վերածել

Սաուդյան Արաբիայի ներդրումային միությունը մտադիր է կղզու վերածել Կատարի թերակղզին և իրականացնել տվյալ տարածաշրջանում իր տուրիստական ծրագիրը:

200 մ լայնությամբ և 60 կմ երկարությամբ ջրագծի փորման աշխատանքները կտևեն ընդամենը մեկ տարի: Տվյալ պահին միությունն ակնկալում է ստանալ իշխանությունների թույլտվությունը:

Ծրագրի համաձայն՝ թագավորության նոր ափերին մասնավոր լողափերով և հյուրանոցներով հանգստավայրեր կլինեն: Բացի այդ, պլանավորվում է նոր նավահանգիստներ կառուցել:

Նշենք, որ անցած տարվա հունիսին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնը հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Տարածաշրջանի հարևաններին հաշտեցնելու՝ Քուվեյթի ջանքերն ապարդյուն եղան: