Այսօր Առողջության համաշխարհային օրն է
Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է Առողջապահության համաշխարհային օրը (World Health Day): Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակի բարելավման համար: Յուրաքանչյուր տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի և նշվում է տարբեր կարգախոսներով և նշանաբաններով՝ կենտրոնացնելով ուշադրությունը հանրային գլոբալ առողջապահական միտումների և առողջությանը սպառնացող առանձին հարցի շուրջ: Առողջության համաշխարհային օրվա այս տարվա թեման է. «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ բոլորին, ամենուր», իսկ կարգախոսը. «Առողջություն բոլորի համար»: Այս կարգախոսը կոչ է ջանքերն ուղղելու «առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու» նպատակին, մասնավորապես՝ խթանելով համընդհանուր առողջապահական համակարգերը: Նպատակն է բոլոր շահագրգիռ կողմերին ոգեշնչել, շահադրդել և առաջնորդել՝ համընդհանուր առողջապահական ծածկույթի (ՀԱԾ) ապահովման ուղղությամբ հաստատակամ պատրաստակամություն դրսևորելու նպատակով: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
12919.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
28218.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
32118.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
50617.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
59317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
83516.04.2024, 16:06