Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Вконтакте-ի և Telegram-ի հիմնադիրը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն է ստացել

2780
Ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ., 19:40
Вконтакте-ի և Telegram-ի հիմնադիրը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն է ստացել

Вконтакте սոցցանցի և Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն է ստացել: Այս մասին հայտնում է բրիտանական կառավարությունը:

Կառավարության փաստաթղթում ասվում է, որ Telegram ընկերությունը՝ 800 միլիոն դոլարի կարողությամբ, գրանցվել է Լոնդոնում փետրվարի 28-ին:

Ընկերության գրասենյակը գտնվում է Վաթերլոյի երկաթգծի կայարանի մոտակայքում:

Նշենք, որ ապրիլի 4-ին լրացել է «Ռոսկոմնադզոր»-ի կողմից Telegram-ին ներկայացված վերջնագրի ժամկետը. ՌԴ ԱԴԾ-ն պահանջել էր ապակոդավորման բանալիներ տրամադրել: Ժամկետի լրանալուն պես, հնարավոր է կասեցվի մեսենջերի հասանելիությունը ՌԴ տարածքում: