ԱՄՆ-ում հայ և այլազգի ցուցարարներին ծեծի ենթարկած Էրդողանի թիկնապահներն ազատ են արձակվել
ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարանն ընթերցել է թուրք 2 քաղաքացիների նկատմամբ դատավճիռը, ովքեր անցած տարվա մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Վաշինգթոն կատարած այցի ժամանակ ծեծի էին ենթարկել հայ, քուրդ, եզդի և այլ ազգերի խաղաղ ցուցարարներին: Այս մասին հայտնում է Washington Times-ը: Էրդողանի 2 թիկնապահները՝ Սինան Նարինն ու Էյուփ Յըլդըրըմը, դատապարտվել էին 12 ամիս և մեկ օրվա ազատազրկման: Դատարանի վճռով՝ ազատ արձակվելուց հետո նրանք 3 տարի կմնան իրավապահների վերահսկողության տակ: Դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել խաղաղ ցուցարարներին մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից, քանի որ կալանքի տակ էին անցած տարվա հունիսին և իրենց մեղքն ընդունել էին դեկտեմբերին: Նշենք, որ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դատապարտել է նման թույլ դատավճիռը խաղաղ ցուցարարների վրա իրականացված հարձակման դիմաց: «Այս վճիռը պետք է անհանգստացի ցանկացած ամերիկացու: Այսօրվա թեթև դատավճիռը, ի թիվս նրա, որ վարչակազմը հրաժարվում է մեղադրանքների մեծ մասից և հրաժարվում է Էրդողանի թիկնապահների արտահանձնումից, սպառնում է ԱՄՆ-ում բնակվող հայերի կամ ցանկացած այլազգիի առաջնային իրավունքը՝ հայտնելու բողոքը օտար կառավարությունների գործողությունների դեմ»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը՝ հավելելով, որ որպես ԱՄՆ քաղաքացիներ՝ իրենց իրավունքն է բարձրացնելու մտահոգությունը ցանկացած՝ թե տեղական, թե արտասահմանյան բռնության որևէ դրսևորման նկատմամբ: Նա մեծ ցավով է արձանագրել, որ դա տեղի չունեցավ Էրդողանի՝ իր իսկ բռնության ռեժիմը Վաշինգթոնի փողոցներ տեղափոխելու պարագայում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հանվել էին Էրդողանի թիկնապահների նկատմամբ մեղադրանքները: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54