Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Կարո՞ղ եք հիշել վերջին 10 տարում ՀՀ-ում իրականացված մի ծրագիր, որ երկրին մեծ օգուտներ է բերել». Ոսկան Սարգսյան

339
Ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ., 14:05
«Կարո՞ղ եք հիշել վերջին 10 տարում ՀՀ-ում իրականացված մի ծրագիր, որ երկրին մեծ օգուտներ է բերել». Ոսկան Սարգսյան

Կարող ե՞ք հիշել վերջին 10 տարում Հայաստանում իրականացված խոշորածավալ մի ծրագիր, որ երկրին մեծ օգուտներ է բերել, հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծել, ճեղքել Հայաստանի տրանսպորտային շրջափակումը և այլն: Բա ո՞ւր մնացին պետության վերցրած միլիարդավոր դոլար վարկերը, Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղին, Հայաստան-Իրան երկաթգիծը, Մեղրիի նավթազտարանը, Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությունը: Երևանում մի հյուրանոց են բացում, բոլոր հեռուստաընկերություններով, մեծ պաթոսով ներկայացնում որպես տնտեսական աճ: 2001-2018 թվականներին սահմանամերձ Տավուշի մարզի բնակչությունը նվազել է գրեթե 11 հազարով, նույնն է՝ 11 գյուղ է վերացել սահմանագոտում: Ինչպես հայտնի գրքում է ասվում՝ ով աչք ունի՝ կտեսնի, ով ականջ ունի՝ կլսի ակնհայտ փաստերը: