Վրացի պաշտոնյաներին արգելել են սև գույնի մեքենա վարել
Բոլոր դասի մեքենաները, որոնք նախատեսված են վրացի պետական ծառայողների համար, կարող են լինել ցանկացած գույնի, բացի սևից, հաղորդում է «Грузия Онлайн»-ը: Փոփոխություններ են արվել, մասնավորապես, «պետական ծառայության ավտոպարկի վերատեղաբաշխման, ծառայողական մեքենայի գնման և դասակարգման կամ փոխարինման մասին» կառավարության որոշման մեջ, որն ընդունվել էր 2014թ. փետրվարին: Փաստաթղթի թարմացված տարբերակում գրություն է հայտնվել «բացի սև գույնից ցանկացած այլ գույնի ու դասի մեքենայի գնման» մասին: Ընդ որում, պետական ծառայողներին խորհուրդ է տրվում մեքենաների տնտեսող մոդելներ գնել, իսկ վառելիքի ծախսը չպետք է գերազանցի 100 կմ համար 6 լիտրը: Նման նախաձեռնությամբ 2014թ. փետրվարին հանդես էր եկել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Այդ ժամանակ նա կառավարության անդամներին կոչ էր արել անցյալում թողնել սև «ջիփերն» ու սև գույնի այլ մեքենաները: |
Ավտոերթ Լոս Անջելեսում՝ հաջակցություն տավուշցիների (լուսանկար)
99Երեկ, 09:30Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում
13621.04.2024, 22:48Փլվածք է տեղի ունեցել Լծեն-Տաթև հատվածում. ճանապարհը երկկողմանի փակ է (տեսանյութ)
14721.04.2024, 22:06Տավուշում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին
12221.04.2024, 14:00ՃՈ խախտումներն էլեկտրոնային ծանուցմամբ ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով. հայտնի է գրանցվելու կարգը
16620.04.2024, 21:06Հանդիպակաց երթևեկող «Մերսեդես»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)
15819.04.2024, 18:00