Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ՀԲՃ-ն՝ Արծվանիկի պոչամբարի վտանգների և խնդիրների մասին

499
Հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ., 19:05
ՀԲՃ-ն՝ Արծվանիկի պոչամբարի վտանգների և խնդիրների մասին

Սա գրել են Արծվանիկի պոչամբարի վտանգների և խնդիրների մասին միջազգային փորձագետները 2016-ի ապրիլին․
• Միջազգային չափանիշների համեմատությամբ պոչամբարի ներկայիս նախագիծը կհամարվեր անընդունելի ֆիզիկական անկայունության առումով, քանի որ վերընթաց բարձրացման մեթոդը խորհուրդ չի տրվում կիրառել սեյսմաակտիվ գոտիներում, քանի որ պոչերի հեղուկացումը երկրաշարժի ժամանակ հանգեցնում է անկայունության մեծ հավանականության (պատնեշի պատի վթարային փլուզում և թափոնների արտահոսում): Սակայն, պատնեշի շեպերն այնքան զառիթափ չեն, որքան մյուս օրինակները Հայաստանում, և փլուզման հավանականությունն ավելի փոքր է: Չնայած դրան, ստորին շեպի հատվածը, որը գտնվում է անմիջապես Սյունիք գյուղի վերևում, ռիսկի մանրամասն գնահատման և մեղմացման միջոցառումների կարիք ունի: Վերին շեպի հատվածը փլուզման ավելի փոքր հավանականություն ունի, բայց դեռևս ռիսկի մանրամասն գնահատման կարիք ունի՝ համոզվելու համար, որ ռիսկի մակարդակներն ընդունելի են:
• Ավազանի դեկանտացված ջուրը հեռացվում է անմիջապես շրջակա միջավայր: Մեղմացման համար առաջարկվում է կառուցել դեկանտացված ջրի մաքրման համալիր, որպեսզի դեկանտացված ջուրը համապատասխանի արտադրական ջրահեռացման համար սահմանված որակի գերմանական նորմերին:
• Ամբարտակի արտաքին շեպի վրա գտնվող վերականգնման նյութի բարակ շերտը հակված է էրոզիայի, դրա հետևանքով պոչամբարի մակերևութային ջրի հոսքը կարող է ներթափանցել ջրուղիներ:
• Ապարաթթվային դրենաժի առաջացումը քիչ հավանական է համարվում, և հավանաբար հոսակորստի կանխման համար որևէ հատուկ երկարաժամկետ միջոցառում չի պահանջվի:
• Շահագործողը (ԶՊՄԿ) նշել է, որ նախատեսվում է իրականացնել ուսումնասիրություններ և համապատասխան մեղմացման միջոցառումներ՝ կապված կայունության ռիսկերի և ավազանից արտահոսող ջրի որակի հետ:
• Այս ուսումնասիրությունների շրջանակներում մանրամասն նախագծային փաստաթղթերը հասանելի չեն եղել փորձագետներին:
Հ․Գ․ Ի՞նչ է արվել այս խնդիրների վերացման ուղղությամբ հանրությանը հայտնի չէ։ Պետական լիազոր մարմինները ցուցաբերում են հանցավոր անգործություն։