Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը կներկայանա համերգային ծրագրով

525
Կիրակի, 08 ապրիլի, 2018 թ., 14:05
«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը կներկայանա համերգային ծրագրով

Ապրիլի 16-ին Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում, տեղի կունենա «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի «Մեր Համշենը» համերգը: Ծրագրում՝ բացառապես համշենական երգեր և պարեր, որոնք Հայաստանում առաջին անգամ ամբողջական համերգային ծրագրով կերկայացվեն «Նուբար» խմբի կատարմամբ:

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը գործում է 2006-ից: Ստեղծման օրվանից խումբն ունեցել է համերգային ակտիվ գործունեություն, ստեղծել է ընդգրկուն ծրագիր, որի հիմնական մասը կազմում են խմբի բանահավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերված և տարբեր տարիների ընթացքում տպագրված, բայց չկատարված երգերը:

«Նուբար» խումբն, արդեն չորրորդ տարին է, ինչ մասնակցում է Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա «Գութան» փառատոնին։ Խմբի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային ավանդական երգն ու պարը, փոխանցել սերնդե-սերունդ: «Նուբար» խումբն անդրադառնում է բոլոր տարածաշրջանների ժողովրդական երաժշտական սեղծագործությանը, որոնց մեջ զգալի և կարևոր տեղ են զբաղեցնում Համշենի երգերն ու պարերը։ Խումբն այս տարիների ընթացքում այդ երգերն ու պարերը պարբերաբար ներկայացրել է հանրությանը։