Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Շառլ Ազնավուրին նվիրված երեկույթ՝ Երևանի Հրանտ Դինքի անվան դպրոցում

450
Հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ., 01:10
Շառլ Ազնավուրին նվիրված երեկույթ՝ Երևանի Հրանտ Դինքի անվան դպրոցում

Մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հրանտ Դինքի անվան հ. 44 հիմնական դպրոցում կազմակերպվել է ցերեկույթ՝ նվիրված հայազգի շանսոնյե, կոմպոզիտոր, դերասան, հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, իր բնորոշմամբ՝ «100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով՝ հայ» Շառլ Ազնավուրին: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները կատարել են աշխարհահռչակ երգչի ստեղծագործությունները, ներկայացրել դրվագներ նրա կյանքից: Ցերեկույթն անցկացվել է զուգահեռաբար հայերեն և ֆրանսերեն:

Նշենք, որ Երևանի Հրանտ Դինքի անվան հ.44 հիմնական դպրոցում ֆրանսերենն ուսուցանվում է որպես երրորդ օտար լեզու: