Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Արտոնություն՝ Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ՍՊԸ-ին

377
Չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ., 14:15
Արտոնություն՝ Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ՍՊԸ-ին

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է նաև «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» որոշման նախագիծը:

Նշենք, որ «Ալեքս տեքստիլ» ընկերությունը ղեկավարում է Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյանը: