Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Վանդալիզմի հերթական դրսևորումը Վանաձորում. ծառերը ոչ թե էտել են, այլ գլխատել». Ն. Ավետիսյան

389
Չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ., 12:15
«Վանդալիզմի հերթական դրսևորումը Վանաձորում. ծառերը ոչ թե էտել են, այլ գլխատել». Ն. Ավետիսյան

«Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարիեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վանաձորում տեղի ունեցած ծառահատումների թեմային ու կցել լուսանկարներ:

«Վանդալիզմի հերթական դրսևորումը Վանաձորում: Այս ծառերը ոչ թե էտել են, այլ գլխատել: Այս հատվածը Բանակի փողոցն է, Սայաթ-Նովայի զբոսայգու հարևանությամբ: Ոճրագործությունը կատարել են գիշերը և ականատես քաղաքացիների վկայությամբ ծառերի ապանդը մասնավոր անձինքն են կատարել, ամենայն հավանականությամբ, կողքի պահեստի տերերը: Վանաձորի քաղաքապետ պարոն Ասլանյան, ձեր ֆեյսբուքյան կարգավորումները փոխել եք, որպեսզի ձեզ չպիտակենք, այնուամենայնիվ, կարծում եմ կկարդաք գրառումս և կփորձեք պարզաբանում տալ:

Դիմում եմ իրավապահ մարմիններին, ավագանու բոլոր խմբակցություններին, ԱԺ պատգամավորներին և ակնկալում հրապարակային պարզաբանում: Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար»,- գրել է նա:

«Վանդալիզմի հերթական դրսևորումը Վանաձորում. ծառերը ոչ թե էտել են, այլ գլխատել». Ն. Ավետիսյան
«Վանդալիզմի հերթական դրսևորումը Վանաձորում. ծառերը ոչ թե էտել են, այլ գլխատել». Ն. Ավետիսյան

«Այս գրառումը հաղորդում է հանցագործության մասին»,- խնդրին արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու տեղեկացրել, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, ընթանում է հետաքննություն:

«Վանդալիզմի հերթական դրսևորումը Վանաձորում. ծառերը ոչ թե էտել են, այլ գլխատել». Ն. Ավետիսյան
«Վանդալիզմի հերթական դրսևորումը Վանաձորում. ծառերը ոչ թե էտել են, այլ գլխատել». Ն. Ավետիսյան

Հեղինակի գրառումը քննարկումների թեմա է դարձել վանաձորցիների շրջանում, ինչին ի պատասխան, մեկնաբանություն է թողել նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը. «Երբ որ տարրական էթիկայի նորմերի պահպանմամբ առողջ քննարկումներ կկարողանաք ծավալել, մեծ սիրով կմասնակցեմ քննարկումների, իսկ էստեղ ահագին «մասնագետներ» են ի հայտ եկել, ուստի իմ պարզաբանումներն արդեն իսկ ավելորդ են։ Խնդիրն իրավապահների տիրույթում է, բոլոր հարցերով դիմեք իրավապահներին»։

«Վանդալիզմի հերթական դրսևորումը Վանաձորում. ծառերը ոչ թե էտել են, այլ գլխատել». Ն. Ավետիսյան
«Վանդալիզմի հերթական դրսևորումը Վանաձորում. ծառերը ոչ թե էտել են, այլ գլխատել». Ն. Ավետիսյան