Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

8-ամյա Ռուբինայի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության

428
Երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ., 14:10
8-ամյա Ռուբինայի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության

Ինչպես հայտնել էինք, «Բուրգեր Քինգում» տեղի ունեցած պայթյունից տուժած ութամյա Ռուբինա Մարկոսյանին երեկ վիրահատել են: «Վիրահատությունն անցել է բավականին լավ, գտնվում է հետվիրահատական շրջանում. վիճակը միջին ծանրության է: Աջ կոնքազդրային հոդի շրջանում պատռված վերք էր, որը նուրբ ձևով կարվեց, ինչ վերաբերում է 6 տարեկան եղբորը, նա ունի զույգ սրունքների առաջին մակերեսի քերծվածքներ ու աջ հոնքի վրա կար է դրված, վիճակը բավարար է»,- տեղեկացրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բժիշկները:

Այսօր նաև հայտնել էինք, որ պայթյունից տուժած Իրանի քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսների վիճակը բավարար է: