Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Թուրքական դատարանը որոշել է ռուս դեսպանի սպանության գործով ձերբակալել Ֆեթուլլահ Գյուլենին

3194
Երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ., 17:15
Թուրքական դատարանը որոշել է ռուս դեսպանի սպանության գործով ձերբակալել Ֆեթուլլահ Գյուլենին

Թուրքական դատարանը որոշել է ձերբակալել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա 7 աջակիցներին՝ 2016թ. դեկտեմբերին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության մեղադրանքով, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Haberturk-ին:

Թուրքական դատարանը եզրահանգման է եկել, որ Գյուլենն է հրամայել սպանել Կառլովին:

Ռուս դեսպանի սպանության գործով, ընդհանուր առմամբ, ձերբակալված է 7 մարդ, նրանցից 3-ը նախկին ոստիկաններ են:

Նշենք, որ Անկարան Գյուլենին մեղադրում է 2016թ. ամռանը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ կատարելու համար: Իսլամական քարոզիչը 1999թ.-ից բնակվում է ԱՄՆ-ում: