Ֆրանսիան 50 զինծառայող է ուղարկել Մանբիջ
Ֆրանսիան 50 զինծառայող է ուղարկել Սիրիայի Մանբիջ քաղաք՝ քուրդ զինյալներին օգնելու համար: Այս մասին հաղորդում է Yeni Safak-ը: Թուրքական թերթի տեղեկություններով՝ ֆրանսիացի զինծառայողներն ուղևորվել են Մանբիջ 4 ինքնաթիռներով: Ընդ որում, թերթը նշում է, որ սպաներն ուղարկվել են Մանբիջ ինչպես Սիրիայում գտնվող բազաներից, այնպես էլ արտասահմանից: Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: Մարտի վերջին ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան մտադիր է հանրապետության հատուկ ուժերի ուղարկել Մանբիջ: Հաջորդ օրը Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Փարիզը մտադիր չէ ինքնուրույն ռազմական գործողություններ անցկացնել Սիրիայի հյուսիսում: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36