Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.

Էլեկտրական բոլիդն՝ ընդդեմ ինքնաթիռների

616
Կիրակի, 01 ապրիլի, 2018 թ., 16:00
Էլեկտրական բոլիդն՝ ընդդեմ ինքնաթիռների

Qatar Airways ընկերությունը որոշել է անցկացնել արտասովոր մրցավազք Spark SRT_01E «Ֆորմուլա E» էլեկտրական բոլիդի ու երկու ուղևորատար ինքնաթիռների՝ Boeing 787 Dreamliner-ի և Airbus A350 միջև: Այն տեղի է ունեցել Համադ միջազգային օդանավակայանում՝ Քաթարի մայրաքաղաք Դոհայում:

Բոլիդի ղեկին է եղել բելգիացի արշավորդ Ջերոմ Դամբրոզիոն, ով ելույթ է ունեցել «Ֆորմուլա E» մրցավազքում Dragon Racing թիմի կազմում: Այդ բոլիդի հզորությունը կազմում է 270 ձիաուժ, այն կշռում է 868 կգ և առաջին հարյուրյակին է հասնում 3 վայրկյանում: