Մեծ Պահքից պետք է դուրս գալ աստիճանաբար
Մեծ Պահքից պետք է դուրս գալ աստիճանաբար, քանի որ բավական երկար ժամանակ միայն բուսական սնունդ օգտագործելով մարսողական համակարգում որոշակի փոփոխություններ են կատարվում, և մարդու օրգանիզմը հարմարվում է զուտ բուսական սննդի յուրացմանը: Միս և կենդանական ծագման այլ սնունդ յուրացվելու համար օրգանիզմին որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Ցանկալի է սկզբից օգտագործել առավել հեշտ յուրացվող մսամթերք՝ ձուկ և հավի միս, խուսափել տավարի, ոչխարի, խոզի յուղոտ մսից, սնկից: Կարմիր գինին ևս պետք է օգտագործել չափավոր՝ օրվա ընթացքում 100-200մլ: Խուսափեք քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումից: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ ազատ շաքար, արհեստական հավելումներ՝ ներկանյութեր, կոնսերվանտներ, համաբուրավետիչներ, որոնք վնասակար են առողջությանը: Զատիկի սեղանին ցանկալի է օգտագործել միայն բնական հյութեր: Խորհուրդ է տրվում նաև կերակրատեսակները պատրաստել եփման, շոգեխաշման միջոցով, աղցանները լցոնել ոչ թե թթվասերով ու մայոնեզով, այլ՝ բուսայուղերով, այս մասին խորհուրդ է տալիս Առողջապահության նախարարությունը: |
«Հայաստանում նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում»․ Արմեն Մուրադյան
16212:48«Հայաստանում ջրծաղիկը վերջին 3 տարիների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
79126.03.2024, 15:24«Վեներական հիվանդություններով վարակվածների թվում բարձր դասարանների տղաներ են»․ Ոսկան Սարգսյան
207122.03.2024, 11:48Առաջին անգամ մարդուն հաջողությամբ փոխպատվաստել են խոզի երիկամ (լուսանկար)
307621.03.2024, 20:48Մահացել է Միքայել Աղաջանովը
234721.03.2024, 09:54«Վեներական հիվանդությունների բռնկում՝ Իջևանում»․ Ոսկան Սարգսյան
251516.03.2024, 13:48