Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ապրիլի 1-ը Թռչունների պաշտպանության միջազգային օրն է. Կենդանաբանական այգին միջոցառում է կազմակերպել

858
Կիրակի, 01 ապրիլի, 2018 թ., 10:15
Ապրիլի 1-ը Թռչունների պաշտպանության միջազգային օրն է. Կենդանաբանական այգին միջոցառում է կազմակերպել

Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է մասնակցելու օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին, որոնք կանցկացվեն այգու հանրային տարածքում:
Կրտսեր և միջին դասարանների երեխաների համար նախատեսված ծրագրում ներառված են խաղեր, վիկտորինաներ, բնության պահպանության թեմայով ցուցահանդես, որոնք ուղեկցվելու կամ ընդմիջվելու են համերգային համարներով:
Խաղերի հաղթողներին կտրվի Կենդանաբանական այգու մեկանգամյա այցելության տոմս՝ նախատեսված երկու անձի համար։
Դպորցական խմբերն իրենց հետ պետք է ունենան թռչնաբույն պատրաստելու նյութեր և պարագաներ: Նրանց կտրվի 60 րոպե ժամանակ, որպեսզի տեղում պատրաստեն թռչնաբները. լավագույն խումբը կարժանանա խոշոր նվերի:
Կխրախուսվեն նաև այն դպրոցները, որոնք իրենց հետ բերված թափոններից (պլաստիկ շշեր, տարաներ, տոպրակներ, փրփրաթիթեղ (пенопласт) և այլն) «թափոնե թռչուն» կպատրաստեն։
Վիկտորինաները կկազմակերպվեն 2 տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների համար. «Ներկիր ինձ» խաղ-վիկտորինային կմասնակցեն առաջինից չորրորդ դասարանցիները, իսկ «Ճաշարան»-ին կմասնակցեն չորրորդից բարձր դասարանցիները: Արդյունքում հաղթող մասնակիցները կստանան գիրք կամ հեռադիտակ:
Նախատեսված են նաև կարճ ուսուցողական զրույցներ Այգու տարբեր ծառայությունների պատասխանատուների հետ:
Միջոցառման մեկնարկը կտրվի ապրիլի 1-ին, ժամը՝ 12:00, այս մասին տեղեկանում ենք Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից: