Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Դրածոների պայքար առողջապահության նախարարի պաշտոնի համար. ո՞վ կհաղթի. «Ժամանակ»

421
Չորեքշաբթի, 28 մարտի, 2018 թ., 09:55
Դրածոների պայքար առողջապահության նախարարի պաշտոնի համար. ո՞վ կհաղթի. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի պաշտոնանկության հարցը կարծես թե վերջնականապես վճռված է, որովհետև տարբեր շահագրգիռ անձինք պայքարում են այդ պաշտոնում իրենց դրածոն ունենալու համար:

Սամվել Ալեքսանյանը փորձում է այդ պաշտոնին նշանակել տալ իր սեփականությունը հանդիսացող «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանին, ՀՅԴ-ն լոբբինգ է անում իր թեկնածու Արտավազդ Սահակյանի համար, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսն այդ պաշտոնին ուզում է տեսնել Մայր աթոռի սեփականությունը հանդիսացող «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին:

Թե կողմերից ում փաստարկներն ավելի համոզիչ կլինեն բարձրագույն իշխանության համար՝ պարզ լինի ապրիլի 17-ից հետո»: