Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Տեսախցիկները մեզնից խլելով կամ կոտրելով՝ ավելի եք բարդացնում ձեր վիճակը». «Բնապահպանի տուն» ՀԿ-ն զգուշացնում է

486
Երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ., 14:05
«Տեսախցիկները մեզնից խլելով կամ կոտրելով՝ ավելի եք բարդացնում ձեր վիճակը». «Բնապահպանի տուն» ՀԿ-ն զգուշացնում է

«Բնապահպանի տուն» կազմակերպությունն զգուշացնում է, որ իրենց վրայի տեսախցիկներն անընդհատ նկարում են ծառագողերին, որն ուղիղ եթերով պահվում է համացանցում: «Այնպես որ, տեսախցիկները մեզնից խլելով կամ կոտրելով, դուք ավելի եք բարդացնում ձեր վիճակը, քանի որ մեր աշխատակիցը, միևնույնն է, կտեսնի ձեր գործողությունները և անպայման կհասցնի համապատասխան մարմիններին»,- նախազգուշացնում են ՀԿ-ի անդամները:

Նրանց խոսքով՝ անտառում պատահում են տարբեր մարդիկ, արշավականներ, սունկ հավաքողներ, հանգստացողներ, ծառագողներ ու ուղղակի թափուկ հանողներ՝ շուռ եկած ծառ հանողներ: «Ծառագողերը սկզբում փորձում են խաբել, հետո սպառնում են ու վերջում էլ սովորաբար կռիվ սարքում, որի պատճառով վերջում շատ ուժեղ տուժում են: Իսկ թափուկ հավաքող և թույլտվություն ունեցող մարդիկ միշտ էլ հարգալից են և ոչ մի կոնֆլիկտ չեն առաջացնում»,- նշում են նրանք: