Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ էր արձագանքս «Россия - родина моя» բեմադրությանը շատ կտրուկ». Արայիկ Հարությունյան

426
Շաբաթ, 24 մարտի, 2018 թ., 18:15
«Ինչո՞ւ էր արձագանքս «Россия - родина моя» բեմադրությանը շատ կտրուկ». Արայիկ Հարությունյան

Արդեն տևական ժամանակ է, ինչ նման ազդակներ կան տարբեր ուսումնական հաստատություններից. Մանկավարժականում ռուս նախարարի առաջ ուսանողներ են պարացնում, դպրոցներ կա կայքը ռուսալեզու է պահում, ՀՀ քաղաքացի ծնողը Ռուսաստանի քաղաքացու անունով խնամակալություն է ձևակերպում իր երեխայի համար ռուսական դասարաններ տանելու համար, և այլն, և այլն, և այլն: Ու այս ամենի «դեմը չեն առնում»: Արձագանքը զզվացնելու աստիճանից է, ու պետք է այսուհետ այդպիսին լինի նման երևույթների դեմ, որպեսզի դիտավորությամբ, թե ենթագիտակցությամբ պայմանավորված այս դրսևորումները մեկընդմիշտ արմատախիլ անենք:

Այս թեմայով արդեն բավական խոսել եմ: Ապագայում նմանատիպ ակցիաների դեպքում արձագանքս լինելու է նույնը: