Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԱԻՆ-ը ստուգումներ է սկսել հեղուկ գազի վաճառքով զբաղվող առևտրային կետերում, դրանց մեծ մասը դադարեցրել է գործունեությունը. «Ժամանակ»

341
Շաբաթ, 24 մարտի, 2018 թ., 10:10
ԱԻՆ-ը ստուգումներ է սկսել հեղուկ գազի վաճառքով զբաղվող առևտրային կետերում, դրանց մեծ մասը դադարեցրել է գործունեությունը. «Ժամանակ»

«ԱԻՆ-ը սկսել է ստուգումներ իրականացնել հեղուկ գազի վաճառքով զբաղվող առևտրային կետերում, դրանց մեծ մասը դադարեցրել է գործունեությունը: Ֆորմալ հիմնավորումը անվտանգության նորմերի ապահովումն է:

Բայց ԱԻՆ մեր աղբյուրը պնդում է, որ ստուգումների հրահանգը իջեցրել է գազի Կարենը՝ նույն ինքը վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս համարում է, որ Հայաստանում գազի հետ կապված ամեն ինչ պետք է իր վերահսկողության տակ լինի, ինքը դրանից եկամուտ ունենա: Իսկ հեղուկ գազի առևտրով զբաղվողները մինչև այժմ մի տեսակ անտեսված էին, որովհետև համարվում էր, որ շրջանառության ծավալն այնպիսին չէ, որ ինչ-որ հետաքրքրություն ներկայացնի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: