Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

ԵԱՏՄ-ում ցանկանում են արգելել արմավենու յուղով պատրաստված շոկոլադը

1192
Ուրբաթ, 23 մարտի, 2018 թ., 23:00
ԵԱՏՄ-ում ցանկանում են արգելել արմավենու յուղով պատրաստված շոկոլադը

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) առաջարկում են արգելել շոկոլադի վաճառքը, որում կակաոյի յուղը փոխարինող բուսայուղերի քանակը գերազանցում է 5%-ը: Արտադրողներն, ովքեր լայնորեն կիրառում են արմավենու յուղը, ստիպված կլինեն անվանափոխել ապրանքը, հակառակ դեպքում այն կեղծ կճանաչվի, գրում է «Известия» պարբերականը:

Այդ նախագիծը մշակել է Բելառուսը: Այն ուղարկվել է համաձայնեցման ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան: Փաստաթուղթն առաջարկում է սահմանափակել շոկոլադում արմավենու և այլ բուսայուղերի օգտագործումը: Փոխարինիչների մասնաբաժինը պետք է լինի 5%-ից ոչ ավելի:

Ընդ որում, անհրաժեշտ է պահպանել կակաոյի յուղի քանակը, օրինակ, դառը շոկոլադի մեջ՝ առնվազն 33%, կաթնային շոկոլադի մեջ՝ 25%: