Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տպագրիչների փողոցում

561
Ուրբաթ, 23 մարտի, 2018 թ., 22:40
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տպագրիչների փողոցում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 24-ին Երևան քաղաքի Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, և Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Վարդանանց անցուղու և Տպագրիչների փողոցի նշված հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Վարդանանց փողոցից դեպի Հանրապետության փողոց ուղղությամբ: