Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հրայր Թովմասյանի հիմնադրած «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն ավիրեց Ապարանի տարածաշրջանի որոշ հատված՝ մեծ վնաս հասցնելով շրջակա միջավայրին». Գալուստ Նանյան

405
Ուրբաթ, 23 մարտի, 2018 թ., 11:15
«Հրայր Թովմասյանի հիմնադրած «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն ավիրեց Ապարանի տարածաշրջանի որոշ հատված՝ մեծ վնաս հասցնելով շրջակա միջավայրին». Գալուստ Նանյան

2013 թվականին լրագրողական հետաքննության արդյունքում ուսումնասիրելով ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի գրանցամատյանը, պարզեցի, որ «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն գրանցվել է դեռևս 2000թ. դեկտեմբերի 11-ին, որի հիմնադիրն արդարադատության նախկին նախարար, իսկ այսօր արդեն Սահմանադրական դատարանի նախագահ, կեղծարար՝ Հրայր Թովմասյանն է:

Որպես ընկերության իրավաբանական հասցե՝ նշված էր Թովմասյանի հայրական տան հասցեն՝ նրա ծննդավայր՝ Արարատի մարզի Դարակերտ գյուղ: 2000թ., երբ հիմնադրում էր «Մեգո-Գոլդ» ընկերությունը՝ ոսկու հանք շահագործելու նպատակով, Հ. Թովմասյանն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ծառայության ղեկավարի տեղակալ:

Սա այն ընկերությունն է, ով ավելի քան 10 տարի շահագործեց Թուխմանուկի ոսկու ու բազմամետաղային հանքավայրը: Իսկ վերոհիշյալ անձնավորության հովանավորչությամբ ավիրվեց Ապարանի տարածաշրջանի որոշ հատված՝ մեծ վնաս հասցնելով Մելիքգյուղի և հարակից համայնքերի շրջակա միջավայրին, ջրային ավազային, հողային ֆոնդին, մարդկանց առողջությանը և այլն:

Դեռևս 18 տարի առաջ Թովմասյանը հավանաբար չէր պատկերացնում, որ երկու տասնամյակ անց նա կդառնա Սահմանադրական դատարանի նախագահ ու կլինի անձեռնմխելի մինչ 70 տարեկանն՝ իր վրայից «թոթափելով» տարիների կեղտերը...

Դեռևս 2016 թվականի դեկտեմբերին այդ հարցը նաև բարձրացրեցի ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում, որտեղ ներկայացվեց, թե ինչ աշխատանք է տարվել ու ինչպես է պետության հովանավորչությամբ քայքայվում տնտեսությունը, համայնքերը, իսկ հասարակությունը շատ հարցերում չի վստահում պետական և արդարադատության համակարգին:

Գալուստ Նանյանի գրառումը
Գալուստ Նանյանի գրառումը