Ինչպես են չինացիները պատրաստում արհեստական հավկիթ, ու ինչպես այն տարբերել
Արհեստական ձուն Չինաստանում սկսել են արտադրել տարիներ առաջ: Արտաքինից այն ոչնչով չի տարբերվում բնականից, իսկ ներքուստ տարբերակել կարող է միայն ուշադիր աչքը: Արհեստական հավկիթները նույնպես ունեն կճեպ, սպիտակուց ու դեղնուց, միայն թե այդ բոլորը քիմիական ծագման նյութերի միացութուններ են: Բժիշկները վստահեցնում են, որ այդպիսի հավկիթներն ուտելը լուրջ խանգարումներ է առաջացնում աղեստամոքսային համակարգում: Կճեպը պատրաստում են գիպսից, կալցիումից ու պարաֆինից, սպիտակուցն ու դեղնուցը՝ ժելատինի ու կալցիումի ալգինատի խառնուրդից՝ գունանյութերի հավելումով: Երկարատև օգտագործումից հետո այն ազդում է նյարդային համակարգի վրա, երեխաները դառնում են գերակտիվ, իսկ նրանց մտավոր զարգացվածությունն արգելակվում է: Արհեստական հավկիթները չինական շուկայում շատ էժան են՝ իսկական հավկիթների արժեքի 25%-ը: Արտաքինից այն գրեթե չի տարբերվում, տարբերակել հնարավոր է միայն եփելուց ու մի քանի ժամ թողնելուց հետո: Այն դեպքում, երբ բնական հավկիթի դեղնուցը դառնում է կանաչակապտավուն, արհեստականինը մնում է դեղին, ավելին, սպիտակուցն էլ է դառնում դեղնավուն ու ճաքճքում է: Չնայած Չինաստանում արհեստական ձվերի արտադրության արգելքին՝ դրանք լայնորեն արտադրվում են ու անգամ՝ արտահանվում հարևան երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
104Երեկ, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
15818.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
20318.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
38917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
51717.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
75916.04.2024, 16:06