«Անկախությունն սպանողը նաև որոշ դպրոցների ուսուցիչներն ու տնօրեններն են». Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում երեխաներին կանգնեցրել են «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի տակ
Երևանի՝ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Պատճառը ռուսական թեմատիկայով միջոցառումն է, որի ժամանակ երեխաներին կանգեցրել է «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսով գրառման տակ: Այս հարցին անդրադարձել է նաև Երևանի ավագանու Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը: «Անկախությունն սպանողը նաև որոշ դպրոցների ուսուցիչներն ու տնօրեններն են: Ձեզ կթվա, թե սա ռուսաստանյան միջին վիճակագրական դպրոց է: Բայց այս այլանդակությունը տեղի է ունեցել երևանյան՝ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում: Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշակերտներին կանգնեցրել են «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի տակ ( միջոցառումն անցկացվում էր «Աշխարհն իմ աչքերով» խորագրի ներքո, երբ երեխաները ներկայացնում են տարբեր երկրներ): Ավելին, Ռուսաստանի դրոշի գույները պարտավոր չես իմանալ՝ այն հակառակ վիճակում է, բայց Հայաստանի գույների հերթականությունը չիմանալու համար դպրոցի ուսուցիչն ու տնօրենը գետինը պետք է մտնեն: Տնօրեն Գայանե Մկրտչյանի ու դասվարի համար թերևս ՌԴ-ն է իրենց հայրենիքը: Բայց այդ երեխաներին նման կերպ փչացնելը ոչ միայն այլանդակություն է, այլ նաև հանցագործություն: Չեմ զարմանա, որ տնօրենը ձեռքը սրտին դրել է ՌԴ հիմնի ժամանակ: Հաշվի առնելով այս ամենն՝ այսօր դիմել եմ պատկան մարմիններին սույն անձնավորություններին ՀՀ անկախ պետության որևէ դպրոցից տասնյակ կիլոմտրերով հետ պահելու համար»: Աղբյուրը` Արայիկ Հարությունյան («Ֆեյսբուք») |
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
10519:36«Բուհի դիպլոմ չունենալու պատճառով Տավուշում աշխատանքից ազատել են 55 ուսուցչի»․ Ոսկան Սարգսյան
88326.03.2024, 10:48«Ահագուժող դիտարկումները, թե այսօր-վաղը ինչ-որ բան է պատահելու, անտեղի են». Ժաննա Անդրեասյան
158523.03.2024, 23:48100-ից ավելի գիտնականներ պահանջում են խոտանել «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը
204222.03.2024, 18:18ՀՀ-ում 7 բուհ չունի ռեկտոր․ իշխանությունը «ենթարկվող» մարդկանց է փնտրում
229321.03.2024, 23:18«Այդ հարցն ինձ համար սպառված է». ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)
169221.03.2024, 12:18