Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ՇՊՀ ռեկտորն իր մոտ է հրավիրել ֆակուլտետների դեկաններին և հրահանգել ստորագրահավաք սկսել ազատված դասախոսների դեմ». Գ. Համբարյան

429
Հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ., 17:45
«ՇՊՀ ռեկտորն իր մոտ է հրավիրել ֆակուլտետների դեկաններին և հրահանգել ստորագրահավաք սկսել ազատված դասախոսների դեմ». Գ. Համբարյան

Խայտառակությունները Շիրակի պետհամալսարանում զավեշտալի բնույթ են ստանում... Հավաստի տեղեկությունների համաձայն՝ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը մարտի 21-ին իր մոտ է հրավիրել ֆակուլտետների դեկաններին և հրահանգել վերջիններին ամբիոնների վարիչների միջոցով ստորագրահավաք սկսել Գ. Համբարյանի և Հ. Խորիկյանի դեմ...
Սա արդեն ծիծաղելի չէ... Սա արդեն ողբերգություն է և զավեշտ... ՇՊՀ-ում ուսումնական գործընթացը խափանած և բուհը ծնկի բերած ռեկտորի գլխացավանքը շարունակում են մնալ Համբարյանն ու Խորիկյանը, նույնիսկ այն բանից հետո, երբ մարտի 15-ին վերջիններս ապօրինաբար ազատվեցին աշխատանքից... Ստորագրահավաք կազմակերպելով՝ Սահակ Մինասյանը երկու նպատակ է հետապնդում.
1. ստուգել մեր «ծպտյալ» կողմնակիրցներին... Այսինքն՝ ով չստորագրեց, ուրեմն Համբարյանի և Խորիկյանի կողմնակիցն է...
2. մարտի 24-ին սպասվող շոու-հավաքին ընդառաջ Սահակ Մինասյանը փորձում է մի «ծանրակշիռ» փաթեթով հանդես գալ և ապացուցել իր հյուրերին, որ ամբողջ բուհն ուղղակի ատում է Համբարյանին և Խորիկյանին...
ՇՊՀ ռեկտորի այս քայլերը ևս մեկ ապացույց են, որ Սահակ Մինասյանի համար մարդիկ ընդամենը գործիք են... Ռեկտոր Մինասյանի համար Շիրակի պետհամալսարանում 1937 թիվն է... Հետաքրքիր է, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը տեղյա՞կ են ՇՊՀ ռեկտորի մարդկաց նվաստացնող և իրավունքները ոտնահարող այս ծրագրից... Ըստ տեղեկությունների՝ ռեկտորը հրամայել է բոլորին ստորագրել հակահամբարյանական և հակախորիկյանական թղթի կտորը... Ըստ մշակված ծրագրի՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այդ ամենը կներկայացնի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և դա կլինի այն ապացույցը, որ Սահակ Մինասյանի ընդունած որոշումը հիմնավորված է... Այսինքն՝ Սահակ Մինասյանը կատարել է, այսպես կոչված, կոլեկտիվի ցանկությունը, որը դեմ էր, որ Համբարյանը և Խորիկյանը բացահայտեին ռեկտորի բազմաթիվ հանցագործությունները և ապօրինությունները... Ինչպես կասեն այս պարագայում՝ «Ինչ որ անում է մեծն Սահակը, լավ է անում... Ձեր գործը չէ...»:
Հավելեմ, որ մարտի 21-ին ռեկտորի հրամանով ստորագրահավաք է սկսվել նաև ՇՊՀ ՈՒԽ-ի նախագահ Արմեն Մելքոնյանի դեմ... Որոշ ժամանակ անց շատ ուսանողներ հերքել են, որ իրենք որևէ ստորագրություն են դրել այդ, ինչպես իրենք են բնութագրում, թղթի կտորի վրա:
Ի դեպ, Սահակ Մինասյանի ցանկությունները գոհացնելու համար յուահատուկ ակտիվություն են դրսևորում «Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ»-ի դեկան Թամարա Մելիքյանը (նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրը), ով իրեն թույլ է տալիս գիշերը 12-ից հետո զանգահարել բուհի ՈՒԽ նախագահին և «Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ»-ի ոչ լեգիտիմ դեկան Օֆելյա Հովհաննիսյանը...
Հ.Գ. Կոմունիստ մանր չինովնիկի հոգեբանություն ունեցող ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանին խորհուրդ կտամ վերջ տալ այս կապիկությանը... Այլ կերպ հնարավոր չէ որակել այդ կրթական գործի Կոլումբոսի խայտառակ գործելաոճը... Միջնադարյան խավարամոլությունը և ստալինյան բռնապետական գործելաոճը վաղուց անցյալում է... Ամո՛թ է..