Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

««Հայռուսգազարդ»-ի հաշվին ՀՀԿ-ականները գազ քաշեցին գյուղերում, ու հիմա էդ ծախսը մտած է սակագնի մեջ». Փաշինյան

355
Չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ., 15:45
««Հայռուսգազարդ»-ի հաշվին ՀՀԿ-ականները գազ քաշեցին գյուղերում, ու հիմա էդ ծախսը մտած է սակագնի մեջ». Փաշինյան

«Սկսած 2003-ից, երբ գազի 1 խմ-ն 50 դրամ էր, ՀՀԿ-ական պատգամավորները գյուղերում, լեռնային և ոչ լեռնային շրջաններում ձայն ստանալու համար, «Հայռուսգազարդ»-ի հաշվին խողովակներ քաշեցին ու Հայաստանը գազաֆիկացրեցին և, բնականաբար, էդ ամբողջ ծախսը՝ խողովակներ, աշխատողներ և այլն, մտած է սակագնի մեջ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է «Ելք»-ի հարցապնդումը՝ կապված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների վերջին 10 տարվա գործունեության վերաբերյալ:

Ավելի վաղ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցադրում էր հնչեցրել նախարարին, թե ինչո՞ւ է գազն այդքան թանկ հասնում սպառողին: