Ներդրողները դատի են տվել Facebook-ին՝ տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալի պատճառով
2983
Չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ., 15:15
ԱՄՆ-ում Facebook ընկերության դեմ դատական հայց են ներկայացրել՝ բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերության հետ սկանդալի պատճառով: Հայցի ներկայացման մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Հեռուստաալիքը նշում է, որ խմբային հայց է ներկայացվել ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարան Facebook-ի բաժնետեր Ֆան Յանի և ներդրողների անունից, ովքեր բաժնետոմսեր են գնել ընկերությունում 2017թ. փետրվարի 3-ից 2018թ. մարտի 19-ն ու զգալի ֆինանսական կորուստներ կրել սկանդալի պատճառով: «Անօրինական գործողությունների և ընկերության բաժնետոմսերի շուկայական գնի կտրուկ անկման արդյունքում հայցվորները զգալի կորուստ են կրել»,- ասվում է հայցում: Հայցվորները պահանջել են փոխհատուցում վճարել ներդրողներին, սակայն փոխհատուցման չափը չի նշվում: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
29818.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
45317.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
105615.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
112315.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
113415.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
85815.04.2024, 11:30