Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սատկեց հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին արուն

3929
Չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ., 02:15
Սատկեց հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին արուն

Հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին արուն երեկ սատկել է Քենիայի արգելոցում: Այս կենդանատեսակը ժամանակին լայնորեն տարածված է եղել ողջ Աֆրիկայով մեկ, սակայն արդեն 20-րդ դարի կեսերին դրանց պոպուլյացիան չէր գերազանցում 2050-ը: 2006-ին որսագողերն սպանել են ազատության մեջ ապրող վերջին առանձնյակներին: 2015-ին քենիական արգելոցում մնացել էին միայն 3 ռնգեղջյուրներ՝ 1 արու և 2 էգեր: Ելնելով այն հանգամանքից, որ արուն տառապում էր տարիքային լուրջ հվանդություններից, արգելոցի աշխատակիցները որոշել են նրան քնեցնել:

Սուդան անունով ռնգեղջյուրը, որի մասին պատմել էինք ավելի վաղ, 45 տարեկան էր: Կյանքի վերջին օրերին նա չէր կարողանում անգամ ոտքի կանգնել ու լուռ տառապում էր: Մահացու ներարկում անելուց առաջ կենսաբանները հավաքել են նրա կենսաբանական նյութը:

Այսօրվա դրոությամբ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրը կարելի է համարել վերացած տեսակ, թեև նույն արգելոցում դեռ ապրում են Սուդանի աղջիկն ու թոռնուհին: Հնարավոր է, այնուամենայնիվ, որ առաջիկայում հնարավոր լինի վերածնել այս տեսակն՝ արհեստական բեղմնավորման շնորհիվ: