«Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը կորցրեց համբերությունն ու օր առաջ արեց այդ կարևոր հայտարարությունը». մեկնաբանում է Փաշինյանը
ԱԺ հայտարարությունների ժամին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը: «Դա տակտիկական անհաջողություն էր Ս. Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար, որովհետև ի սկզբանե ամեն ինչ արվում էր, որպեսզի վարչապետի թեկնածուի հետ կապված ինտրիգը մինչև վերջին պահը պահվի, այնպես, որ տեսականորեն հնարավոր դառնա ապրիլի 16-ին թեկնածու առաջադրել, իսկ 17-ին անաղմուկ ընտրել: Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Սարգսյանը կորցրեց համբերությունն ու օր առաջ արեց այդ կարևոր հայտարարությունը: Սրա համար կար կարևոր պատճառ: 2018-ի ապրիլի 9-ին նա լքելու է իր այսօր ունեցած կարգավիճակն ու մինչև 17-ը որևէ պետական կարգավիճակ ու պաշտոն չի ունենալու: Միևնույն ժամանակ ամսի 9-ին հրաժարական է տալու կառավարությունը: Սա նշանակում է, որ ունենալու ենք բացառիկ իրավիճակ 3-րդ հանրապետության պատմության մեջ, երբ մի ամբողջ շաբաթ ՀՀ-ում, ըստ էության, գործող գործադիր իշխանություն չի լինելու: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին նման վաղաժամ հայտարարություն անելը մղել է իրավիճակի նկատմամբ հսկողությունը կորցնելու մտավախությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00