Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ավելի պատրաստված, իմաստուն, փորձառու, պրոֆեսիոնալ գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չունենք». Շարմազանով

316
Երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ., 16:00
«Ավելի պատրաստված, իմաստուն, փորձառու, պրոֆեսիոնալ գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չունենք». Շարմազանով

«Պարոն նախագահը երեկ ասաց՝ այսօր նման հավակնություն չունեմ: Բայց կրկնում եմ՝ պետական գործիչները սովորական քաղաքական գործիչներից տարբերվում են նրանով, որ առաջնորդվում են ոչ թե անձնական հավակնություններով, այլ պետության շահի գերակայությամբ: Կապրենք, կտեսնենք: Ես իմ անձնական կարծիքն ասել եմ, մեր գործընկերներն ասել են: Այո, մենք գտնում ենք, որ պետք է առաջնորդվենք բացառապես ՀՀ շահով»,- հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որով նա չի բացառել առաջադրվել վարչապետի պաշտոնում։

«ՀՀ-ում ու ՀՀԿ-ում գործող քաղաքական գործիչների թվում ավելի պատրաստված, իմաստուն, փորձառու, ներքին ու արտաքին մարտահրավերներին ճշգրիտ ու ճկուն դիմակայելու, ՀՀ գործադիր իշխանությունը կառավարելու ավելի պրոֆեսիոնալ գործիչ մեր շարքերում չունենք, քան գործող նախագահն է»,- հավելել է Շարմազանովը: