«Պնդում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ասածները հիմնավորող տեսագրություն չկա, եթե կա, դատախազությունը թո՛ղ հրապարակի». Փաշինյան
Խորհրդարանը քննարկում է ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած «2008-ի մարտի 1-ից 2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության» նախագիծը: «Լսումների ընթացքում 2008-2009թթ. գործածած մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ մինչ օրս անհայտ է, թե ինչի՞ հիման վրա է 2008-ի մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը Բաղրամյան 26-ում ասել, որ ցուցարարները մեքենայի հետևից կրակում էին զինվորների վրա ու թաքնվում: Դատախազության ներկայացուցիչը, սակայն, Նիկոյանի հայտարարությունն անարձագանք թողեց: Մենք դիմեցին գլխավոր դատախազին, որպեսզի Քոչարյանին հարցաքննության կանչի: Մեր միջնորդությունը մերժվեց, իսկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, թե նախաքննության մարմնի ձեռքի տակ կան Քոչարյանի ասածները հիմնավորող տեսանյութեր: Ուզում եմ մարտահրավեր նետել Կոսնտանյանի հայտարարությանն ու պնդել, որ ստահոդ է, չկա նման տեսագրություն: Եթե կա, գլխավոր դատախազությունը թող հրապարակի այն: Ես պնդում եմ, որ նման տեսագրություն չկա ու չի կարող լինել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Քննարկումը շարունակվում է: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54