ԱԺ-ն քննարկում է լրագրողների շրջանում «Հանուն Միհրան Պողոսյանի որդու» անվանումն ստացած նախագիծը
Խորհրդարանը քննարկում է ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը լրագրողների շրջանում հայտնի է որպես «Հանուն Միհրան Պողոսյանի որդու» նախագիծ: Հիշեցնենք՝ առաջարկվում է թույլ տալ, որ 18 տարին լրացած օտարերկրյա պետությունում սովորող դպրոցականներն ավարտեն ուսումը, նոր զորակոչվեն բանակ: Առաջին ընթերցմամբ քննարկումների ժամանակ լրագրողները հետաքրքրվել էին՝ Ձեր երեխաները դրսո՞ւմ են սովորել, որ այդպես շահագրգռված եք, Պողոսյանն ասել էր. «Իմ երեխաները դրսում չեն սովորել, բայց կսովորեն դրսում... Ես նաև ձեր երեխաների համար եմ ներկայացրել. պետք չէ մասնավորեցնել»: Օրեր առաջ հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ, պատգամավորը նույնն էր կրկնել: Իսկ երբ հետաքրքրվել էին՝ այս պահին Ձեր որդին արդեն Լոնդոնո՞ւմ է սովորում, չէր արձագանքել ու հեռացել էր: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18