Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Առավոտից իրիկուն այս պետությունը խմում է զինվորի կենացը, սակայն նրա մայկա-տրուսիկի հոգսը թողել է ծնողի վրա». Նիկոլ Փաշինյան

361
Երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ., 13:20
«Առավոտից իրիկուն այս պետությունը խմում է զինվորի կենացը, սակայն նրա մայկա-տրուսիկի հոգսը թողել է ծնողի վրա». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՍԴ նախագահի, վարչապետի ընտրությանը վերաբերող քննարկումների ժամանակ, ասաց. «Առավոտից իրիկուն այս պետությունը խմում է զինվորի կենացը, սակայն այդ նույն պետությունը նրա համար մայկա-տրուսիկի հոգսը թողել է ծնողի վրա։ Կենցաղային, քյաբաբային դիֆերամբներով կենացների արդյունքում վաղը իսկանդերի վառելանյութի ապահովման հոգսն էլ են թողնելու ծնողի վրա, «Կալաշնիկով», ավտոմատներ ձեռքբերելու հոգսն էլ։ Սրանով նրանք չեն բավավարվելու. ՀՀ-ում հաստատելու են նաև ստահոդ ընդդիմություն։ Այս ընտրության ու ճնշման ներքո ենք։ Նաև՝ 10 հազար դրամի գերի ստահոդ ժողովուրդ։ Ստահոդ այս պետությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության։ Մեզնից յուրաքանչյուրը ընտրության առաջ է՝ լինել Սերժ Սարգսյանի ստահոդ պետության քաղաքացի՞, թե Հայաստան հայրենիքի հպարտ քաղաքացի»,- նշեց Փաշինյանը: