Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Թովմասյանը գործուղվում է ՍԴ, որը լինելու է այս ստահոդ պետության «հավատարիմ շունը»». Նիկոլ Փաշինյան

254
Երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ., 12:35
«Թովմասյանը գործուղվում է ՍԴ, որը լինելու է այս ստահոդ պետության «հավատարիմ շունը»». Նիկոլ Փաշինյան

«Այն ժամանակներում, երբ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն չէր և աշխատում էր Բաղրամյան 26-ում, հայտարարում էր, թե Հայաստանում ստեղծում է կազմակերպված պետություն, իսկ իրականում դա կազմակերպված-արյունարբու պետություն էր: Այդ պետության համահեղինակ Սերժ Սարգսյանը երեկ հարցազրույցով հայտարարել է, որ պատրաստվում է Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել: Ես սա համարում եմ հայտարարություն՝ կազմակերպված պետության դարաշրջանի ավարտի մասին: Սերժ Սարգսյանը հայտարարում է Հայաստանում այլ հայեցակարգի պետություն ստեղծելու մասին և այդ պետությունը պետք է անվանել ստահոդ պետություն»,- այսօր ԱԺ նիստի իր ելույթում ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին հայտարարությանը:

«Հայտարարվում է ՀՀ-ն անցում է կառավարման խորհրդարանական համակարգի, բայց հիմնականում Թովմասյանի ձեռամբ գրված ԱԺ կանոնակարգ օրենքով խորհրդարանական քննարկումները վեր են ածվում շուտասելուկի, երբ հարցերը քննարկվում են մեկ ժամանոց ռեժիմով, մեկ երկու րոպեանոց ելույթներով, և երբ պատգամավորները շանս չեն ստանում կարդալու իրենց իսկ կողմից քվարկող օրենքները…Կա ավելի մեծ գլուխգործոց, իրենք կազմակերպեցին ՀՀ նախագահի ընտրություններ: Չնայած սահմանադրությամբ և օրենքով նախատեսված է, որ նախագահի ընտրությունները կարող են բողոքարկվել հիմա պարզվում է՝ ոչ մեկ չի կարող, որովհետև Թովմասյանի ձեռքով գրած օրենքի ուժով բվողոքարկելու դրույթը ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնած օրը, երբ բողոքարկելու բոլոր ժամկետներն ավարտված կլինեն: սա է ստոհոդ պետության հայեցակարգը»,- շարունակել է պատգամավորը՝ հավելելով. «Այսքանից հետո ինչի՞ պիտի դրա հեղինակը չգործուղվի Սահմանադրական դատարան և դառնա ՍԴ նախագահ: Նա գործուղվում է ՍԴ, որովհետև այս ստահոդ պետության պահապան շունն է բառիս քաղաքական իմաստով»:

Փաշինյանի խոսքով՝ ընտրելով ստոհոդ նախագահ, փորձելու են ընտրել նաև ստահոդ վարչապետ և դա դեռ վերջը չէ. «Սրանով չեն բավարարվելու, մինչև որ Հայաստանում չհաստատեն ստահոդ ընդդիմություն»,- շեշտեց պատգամավորը: