Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Խոշոր ավտովթար Ռուսաստանում. բախվել են հայկական համարանիշներով Mercedes Sprinter-ն ու բեռնատարը, կա 2 զոհ, 7 վիրավոր

423
Երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ., 12:05
Խոշոր ավտովթար Ռուսաստանում. բախվել են հայկական համարանիշներով Mercedes Sprinter-ն ու բեռնատարը, կա 2 զոհ, 7 վիրավոր

Ռուսաստանում այսօր՝ մարտի 20-ին ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բախվել են «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշի ավտոբուսը և մի բեռնատար:

Պատահարի հետևանքով ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, վիրավորներ կան:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տուժածներն 8-ն են: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ «Mercedes»-ը հաշվառված է Երևանի Սարի թաղում գրանցված «Ման Տուր» ընկերության հաշվեկշռում:

Հայաստանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ու փրկարար ծառայությունը Ռուսաստանի գործընկերների հետ պարզում են դեպքի հանգամանքները: