Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Մարտի 19-ին, ժամը 18:30-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Երևան-Արմավիր հատվածի 13-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի 35 OQ 906 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988թ. ծնված Ա. Գ.) բախվել է ճամփեզրին կայանած «GAZel» մակնիշի 783ՏL պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1968թ. ծնված Ա. Գ.)․ ուղևորներից մեկն արգելափակված է ավտոմեքենայում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1982թ. ծնված Ա. Ա-ը և 1974թ. ծնված Գ. Ե-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վաղարշապատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված ուղևորին (տվյալները պարզել չի հաջողվել), ով «Աստղիկ» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30