Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԱԺ խորհուրդը հաստատել է՝ երբ և որտեղ կանցկացվի ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման ԱԺ հատուկ նիստը

410
Երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ., 22:20
ԱԺ խորհուրդը հաստատել է՝ երբ և որտեղ կանցկացվի ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման ԱԺ հատուկ նիստը

Մարտի 19-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քննարկվել և հաստատվել է «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարելու և նիստի անցկացման կարգը սահմանելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագիծը: Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը կգումարվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 12:00-ին: