Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալը կալանավորվել է

504
Երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ., 20:10
Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալը կալանավորվել է

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զինվորական կոմիսարի տեղակալին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար:

Նախնական քննության տվյալներով՝ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ. Մադաթյանը 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասի դասակի նախկին հրամանատար, ավագ լեյտենանտին խորհուրդներ է տվել ծառայությունը շարունակել իր բնակավայրին մոտ ու համոզելու միջոցով դրդել առանձնապես խոշոր չափի՝ 3000 ԱՄՆ դոլար, կաշառք տալ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին՝ նրա օգտին գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր պաշտոնին նշանակվելու համար: Անձամբ ստանալով պահանջված առանձնապես խոշոր չափի՝ 3000 ԱՄՆ դոլարը՝ իր գործողություններով օժանդակել է, որպեսզի ավագ լեյտենանտը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին նշանակվի ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ. Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Հ. Մադաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու կաշառքի դիմաց ավագ լեյտենանտի նոր պաշտոնի նշանակմանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը: