Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Թուրքիան Սիրիան թաղում է քաոսի մեջ և պատրաստվում հարձակվել Իրաքյան Քրդստանի վրա». Կարեն Հովհաննիսյան

278
Երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ., 19:55
«Թուրքիան Սիրիան թաղում է քաոսի մեջ և պատրաստվում հարձակվել Իրաքյան Քրդստանի վրա». Կարեն Հովհաննիսյան

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այսօր ակնարկել է, որ Աֆրինում թուրքական զորքերը երկար չեն մնա: Նա ասել է, որ Աֆրինը հանձնվել է «իրական տերերին» , Թուրքիան ագրեսոր երկիր չէ և չունի որևէ տարածքային հավակնություն այլ պետության նկատմամբ: Նա նաև հայտնել է, որ անվտանգության բոֆերային գոտին այս հատվածում արդեն առկա է, հարկավոր է այլ հատվածներ ևս բերել այս կարգավիճակի:
Կարծում եմ, որ Բեքիր Բոզդաղն անուղղակի հայտարարեց, որ Սիրիան թաղում է քաոսի մեջ, իսկ իրենք պատրաստվում են հարձակվել Իրաքյան Քրդստանի վրա: