Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ելք»-ում կոնսենսուսի չեն եկել

447
Երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ., 18:05
«Ելք»-ում կոնսենսուսի չեն եկել

«Ելք» դաշինքի նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ խմբակցությունը կոնսենսուսի չի եկել: «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի շուրջ «Ելք» դաշինքում դեռևս ճանապարհային քարտեզի շուրջ որոշում չկա, բայց կա ըմբռնում, որ կուսակցություններն ազատ են իրենց առաջիկա անելիքների վերաբերյալ որոշում կայացնելու հարցում»:

Նա հավելեց, որ այսօր ՔՊ վարչության նիստ կանցկացվի, քննարկելու են Ազատություն հրապարակ դուրս գալու հարցը: «Որոշել ենք, որ կուսակցություններից ամեն մեկը կարող է այս իրավիճակում իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ և որոշումներ, որոնք 100%-ով չեն համընկնում գործընկերների որոշումների հետ, ու կարող է իրագործել այդ որոշումը: Երկրորդ, դաշինքային ֆորմատով քննարկումների շարունակությունը խոչընդոտ չէ, որպեսզի կուսակցություններն առանձին որոշումներ կայացնեն, ինչը չի նշանակում, որ դաշինքով քննարկումները չեն շարունակվում»,- նշել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ դաշինքի մյուս կուսակցությունների պատկերացներում փողոց դուրս գալը որպես հանգրվան ու միջոց առկա է: